Մանուկ Վարդանյան La Poste-ի հետ քննարկել է փոստային ծառայությունների բարելավման հարցը![]() 8 փետրվարի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը փետրվարի 8-ին ընդունել է ֆրանսիական La Poste ընկերության միջազգային եւ արտաքին կապերի տնօրեն Ժան Պոլ Ֆորսվիլին եւ ընկերության միջազգանյին կապերի վարչության ծրագրերի հարցերով պատասխանատու Մարկ Լիսակին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն: Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում երկուստեք քննարկել են «Լա փոստ» եւ «Հայփոստ» ընկերությունների միջեւ 2010թ.-ին կնքված ծառայությունների համաձայնագրին: Ֆրանսիական կողմը նախարարին մանրամասն ներկայացրել է համաձայնագրով իրենց վերապահված գործառությունների շրջանակներում կատարված աշխատանքները եւ հետագա անելիքները: «Լա փոստ» ընկերության միջազգային եւ արտաքին կապերի տնօրեն Ժան Պոլ Ֆորսվիլիը տեղեկացրել է, որ երկու փուլից կազմված աշխատանքների առաջին փուլը շուտով կավարտվի: Այն ներկայացնում է փոստային բաժանմունքների արդիականացմանը, նամակների, ծանրոցների առաքման արդյունավետության բարձրացմանը, ծանրոցների տեսակավորման կենտրոննների կառուցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ: Մ.Վարդանյանը ներկայացրել է այն պահանջները, որոնք դրված են «Հայփոստ»-ի կառավարչի հետ բանակցությունների հիմքում, մասնավորապես` փոստային բաժանմունքների արդիականացում եւ դրանց քանակի սահմանում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, ունիվերսալ ծառայությունների մատուցում, կադրերի վերապատրաստում: Նախարարը «Լա փոստ» ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է վերոնշյալ պահանջները ընդգրկել իրենց առաջարկությունների փաթեթում, որը կներառվի նաեւ «Հայփոստ»-ի կառավարչի կողմից ներկայացվող բիզնես պլանում: Կողմերը անդրադառձել են նաեւ ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման խնդիրներին: Նախարար Մ.Վարդանյանը հայտնել է, որ ներկա պահին փորձագետների խումբը աշխատում է Հայաստանի փոստային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |