Թուրք լրագրող. Բաղիշը ճիշտ տեղն ու պահը չի ընտրել Հայոց ցեղասպանության քննարկման համար![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքական Milliyet-ում հրապարակված հոդվածում թուրք լրագրող Քադրի Գյուրսելը իր կարծիքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի` ԵՄ հետ հարցերով նախարար Էգմեն Բաղիշի հայտարարությունների վերաբերյալ: Հեղինակի կարծիքով, «չմտածված» արտահայտությունները սադրող են և հանգեցնում են հեղինակության նվազեցման: «Բաղիշը ճիշտ տեղն ու պահը չի ընտրել Հայոց ցեղասպանության քննարկման համար: Նա պետք է հաշվի առներ, որ գտնվում է մի երկրում, որտեղ գոյություն ունի նմանատիպ հայտարարությունները քրեականացնող օրենք: Նա ժամանակ ուներ, նախքան կարտասաներ ցեղասպանությունը ժխտող այդ արտահայտությունը»,-գրում է նա: Լրագրողը անդրադարձել է նաև Բաղիշի հայտարարությանը. «Ձերբակալեք ինձ, եթե կարող եք», որն ուղղված էր Շվեյցարիայի իշխանություններին: Գյուրսելի կարծիքով, նման արտահայտություններն ավելի են վարկաբեկում քաղաքականությունը: Նմանատաիպ հայտարարությամբ հանդես գալուց առաջ, Բաղիշը պետք է հաշվի առներ, որ Ֆրանսիայում ներկայումս ընթանում է նմանատիպ օրինագծի քննարկում, և սահմանադրական խորհուրդը կարող է որոշում կայացնելիս հաշվի առվել թուրք քաղաքական գործիչների նմանատիպ վարքը: Շվեյցարիայում հետաքննություն են սկսել հենց Բաղիշի գործով: Գործը բացվել է համաձայն Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածի, ըստ որի նա մեղադրվում է ռասիստական արտահայտությունների մեջ: Մասնավորապես Դավոսի տնտեսական համաժողովում, նա իրեն թույլ է տվել նկատել, որ Հայոց ցեղասպանություն «չի եղել»: Ցյուրիխյան շրջանի գլխավոր դատավոր Կրիստին Բրաունշվիգը Doğan գործակալությանը հայտարարել է, որ գործը մինչև վերջ հետաքննելու է: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: : Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |