ՀՀ դեսպանը Լիտվայի ՊՆ ղեկավարի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ դեսպանը Լիտվայի ՊՆ ղեկավարի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Ռասա Յուկնեվիչիենեի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ, հանդիպման ընթացքում երկուստեք անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լիտվայի միջև բարեկամական հարաբերություններին, գոհունակություն հայտնվել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա գործակցության կապակցությամբ և կարևորվեց միջգերատեսչական շարունակական համագործակցության խորացումը:

Կողմերը քննարկել են արտաքին և տարածաշրջանային օրակարգի, ինչպես նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Դեսպանի խնդրանքով նախարար Յուկնեվիչիենեն ներկայացրել է Լիտվայի գործունեությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև Բալթյան երկրների համագործակցությունը Սկանդինավյան տարածաշրջանի հետ պաշտպանական ոլորտում:

Դեսպանը տիկին Յուկնեվիչիենեին փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերը այցելել Հայաստան, ինչը գոհունակությամբ ընդունվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---