«ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն ավարտում է աշխատանքը Հայաստանում

«ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն ավարտում է աշխատանքը Հայաստանում

PanARMENIAN.Net - «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլինը ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: livejournal-ի իր էջում նա կիսվել է իր կյանքի «հայկական շրջանի» իմաստավորմամբ: «Այո, հենց այդպես եմ ես անվանում իմ երեք տարվա աշխատանքը Հարավկովկասյան երակթուղում՝ ընկերությունում, որը շատ դժվար առաքելություն ունի: Ընկերություն, որտեղ կան իմաստուն, փորձառու ակսակալներ, վառ, ստեղծագործ երիտասարդություն: Ընկերություն, որն ունի համազգային, պետական նշանակություն»,-գրել է նա:

Իր էջում Շայդուլինը հպարտությամբ գրել է.«Երկաթուղային տրանսպորտը Հայաստանում կայացավ: Դա բարդ, բազմաստիճան գործընթաց էր, որին մասնակցեցին բոլորը՝ բանվորից սկսած մինչև ընկերության վերին ղեկավար օղակներ, ՀՀ մի շարք վարչական մարմիններից մինչև երկրի նախագահ»: Նա նաև նշել է ԶԼՄ-ների դերը, որոք ուշադրության կենտրոնում են պահել ընկերության գործունեությունը:

Ընկերության ղեկավարը հայտնել է նաև իր նոր առաքելության մասին՝ «Կույբիշևի երկաթուղի»

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---