Ղարաբաղյան հակամարտությունը պետք է անհապաղ լուծել. Ադրբեջանը կրկին սպառնո՞ւմ է10 փետրվարի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Եթե Ֆրանսիան շարունակի սատարել Հայաստանին, ապա նրա ներկայությունը ԵԱՀԿ ՄԽ-ում «կորցնում է իմաստը, քանի որ այդ երկիրն անաչառ չի լինի»:Ինչպես հայտնում է 1news.az-ը, այդ մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ասել է թուրքական ABhaber գործակալությանը: Նա անընդունելի է համարել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Նա նշել է, որ եթե Ֆրանսիան դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, ապա պետք է նաև դատապարտի այսպես կոչված «Խաջալուի ցեղասպանությունը»: «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է անհապաղ լուծել, քանի որ ժամանակը սպառվում է: Եվրամիությունը նույնպես պետք է նախաձեռնող լինի: ԵԱՀԿ ՄԽ-ն 20 տարի է չի կարողանում լուծել այդ հարցը, իսկ մեր համբերությունն անսպառ չէ»,-ասել է Մամեդյարովը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |