Ադրբեջանի դեսպանը դժգոհ է Թուրքիային անբավարար չափով սատարելու հայտարարություններից

Ադրբեջանի դեսպանը դժգոհ է Թուրքիային անբավարար չափով սատարելու հայտարարություններից

PanARMENIAN.Net - Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆաիկ Բագիրովը թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում հիասթափություն է հայտնել թուրքական ԶԼՄ-ների այն հայտարարությունների վերաբերյալ, թե Բաքուն բավարար ջանք չգործադրեց Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կանխելու համար: «Աշխարհում ոչ մի այլ երկիր Ադրբեջանից բացի չսատարեց Թուրքիային այս հարցում»,-ասել է Ֆաիկ Բագիրովը

Ըստ Բագիրովի, նման լուրեր տարածողները «թշնամական շրջանակներին են դասվում, որոնք փորձում են պառակտել թուրք և ադրբեջանցի ժողովրդներին»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---