Ֆրանտիշեկ Միկլոշկո. Լեռնային Ղարաբաղի խնդիրը Եվրոպայի խնդիրն է

Ֆրանտիշեկ Միկլոշկո. Լեռնային Ղարաբաղի խնդիրը Եվրոպայի խնդիրն է

PanARMENIAN.Net - Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին և նրա հետ ճանաչողական այցով Արցախ ժամանած Միջին Եվրոպայի համալսարանի ռեկտոր Հեյդե Շվարցովային, ″Վահոստավ″ ֆիրմայի նախագահ Յան Կատոին և ″Խեմոլակ″ գործարանի նախագահ Ռոման Շուստեկին ու խմբին ուղեկցող Սլովակիայի հայ համայնքի և Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանին այսօր ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Աշոտ Ղուլյանն կարևորել է Արցախի համար Սլովակիայի հետ հարաբերությունները, ընդգծելով, որ ամեն անգամ սլովակյան պատվիրակությունը Ստեփանակերտ է ժամանում ընդլայնված կազմով:

Ինչպես ընդգծել է Միկլոշկոն, ինքը հաճելիորեն զարմացած է, որ ԼՂՀ մայրաքաղաքը ընդամենը մեկ ու կես տարվա ընթացքում վերածվել է եվրոպական մակարդակի քաղաքի: «Լեռնային Ղարաբաղի խնդիրը Եվրոպայի խնդիրն է, և Արցախը պետք է ընդունվի որպես ազատ երկիր»,-ընդգծել է նա:

Կողմերը կարևորել են Ստեփանակերտի համալսարանի և Միջին Եվրոպայի համալսարանների միջև համաձայնագրի կնքումը, ինչը հիմք կդառնա նրանց համագործակցության համար:Իր հերթին ռեկտոր Հեյդե Շվարցովան նշել է, որ այս քայլով արցախի ուսանողների համար Սլովակիայի միջոցով ճանապարհ կհարթվի դեպի Եվրոպա:

Ղուլյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք ձեռնարկվում են ԼՂՀ միջազգային ճանչման համար: «Արցախցիներն ազատ մարդիկ են, ոնքեր ապրում են ազատ երկրում, որն ազատագրվել է արյան գնով և մենք ցանկանում ենք համագործակցել քաղաքակիրթ աշխարհի ժողովուրդների հետ»,-ասվում է ԼՂՀ խորհրդարանի ղեկավարի հայտարարությունում:

Սլովակ ներդրողները հետաքրքրություն են հայտնել, հատկապես էներգետիկայի ոլորտում, ներդրումներ կատարելու առումով: Երկու կողմերն էլ ընդգծել են, որ առևտրա-տնտեսական կապերը և ներդրումները կարևոր են հանրապետության միջազգային ճանաչման համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---