Սլովակիայի օրինակով Գերմանիան էլ է արդարանում իր լրագրողների այցի համար Արցախ

Սլովակիայի օրինակով Գերմանիան էլ է արդարանում  իր լրագրողների այցի համար Արցախ

PanARMENIAN.Net - Լրագրողներն անձնական պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղ մեկնելու համար, նույնիսկ հետազոտական նպատակներով: Այդպես է մեկնաբանել Ադրբեջանում Գերմանիայի դեսպանատունը գերմանացի լրագրողների այցը ԼՂՀ:

«Գերմանիայի ԱԳՆ-ն արտասահամանյան ուղևորությունների անվտանգության միջոցների վերաբերյալ իր հանձնարարականներում սկզբունքորեն խորհուրդ չի տալիս այցելել Լեռնային Ղարաբաղ և նշում է, որ իրենց անձնագրերում ԼՂՀ-ի մուտքի արտոնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր չի տրվի Ադրբեջանում»,- ասել են դեսպանատնից:

Գերմանացի լրագրողներ Ռիխարդ Քիսլերը և Կնուտ Տեսկեն, ովքեր ժամանել են Հայաստան ղարաբաղյան խնդրի հարցում հայկական կողմի դիրքորոշման հետ ծանոթանալու համար, նախատեսում են այցելել Արցախ: Լրագրողները պատրաստվում են այցելել Լեռնային Ղարաբաղ տեղում իրավիճակի հետ ծանոթանալու համար:

ԳԴՀ դեսպանատանը նշել են, որ Գերմանիայի դիրքորոշումն Արցախը չճանաչելու հարցում անփոփոխ է մնում:

Ադրբեջանի ԱԳՆ-ը հանձնարարել է Գերմանիայում իր դեսպանատանն ուսումնասիրել այդ հարցը, հաղորդում է Trend-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---