ԱՄՆ իրավաբան. Ինչպես պահել հավասարակշռությունը խոսքի ազատության ու մարդու իրավունքների միջև![]() 16 փետրվարի 2012 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Պիթսբուրգի համալսարանի իրավաբանության պրոֆեսոր, ԱՄՆ իրավունքի ու Կոմպարատիվ իրավունքի միջազգային ակադեմիայի անդամ, Ավստրիական հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Grand Decoration պարգևին արժանացած Վիվիան Կուրրանը հոդված է հրատարակել, նվիրված Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, որը կոչվում է «Ինչպես հավասարակշռությունը պահել խոսքի ազատության ու մարդու իրավունքների միջև»: Ըստ Կուրրանի, Ֆրանսիայի դեպքում միշտ հարկավոր է հաշվի առնել նրա պատմական անցյալը: «Ֆրանսիայում պատմության մեջ եղել է Դրեյֆուսի գործը, երբ հրեական ծագում ունեցող անմեղ ֆրանսիացի կապիտանին մեղադրեցին Գերմանիայի օգտին լրտեսության մեջ»,-գրում է Կուրրանը: Ըստ նրա, սկսվելով հակասեմիտական ալիքի վրա, այն հաջողությամբ ավարտվեց միայն առանձին իրավաբանների ու քաղաքական գործիչների ջանքերի շնորհիվ: «Չի կարելի մոռանալ նաև Ֆրանսիայի դերակատարությունը Հոլոքոսթում: Ֆրանսիացիները նպաստեցին դրան հակասեմիտական հռետորության միջոցով»,-գրում է նա: «Հաշվի առնելով Ֆրանսիայի պատմությունը՝ խոսքի ու ԶԼՄ-ների ազատություն հասկացությունն այնտեղ մի փոքր այլ է, քան ԱՄՆ-ում»,-գրում է Կուրրանը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |