Հայաստանի դեղատներում ու սուպերմարկետներում գրքեր են վաճառվելու

Հայաստանի դեղատներում ու սուպերմարկետներում գրքեր են վաճառվելու

PanARMENIAN.Net - Մոտ օրերս «Նատալի ֆարմ» դեղատների ցանցում վաճառվելու են գրքեր: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով պատրաստվում են համապատասխան տաղավարներ, գիրքը ներկայացնելու համար: Մարտիրոսյանը հատուկ նշեց, որ «Արմեն ֆարմ» դեղատներում արդեն վաճառվում են գրքեր, և ընդհանուր առմամբ նրանք գոհ են արդյունքներից: Բացի դրանից, գրքեր են վաճառվելու նաև սուպերմարկետներում:

Մարտիրոսյանը, մտահոգվելով գրախանութների քանակից, ասաց, որ Հայաստանում գիրքն առհասարակ չի պրոպագանդվում: Դա է, ըստ նրա, գլխավոր գործը, որ պետք է անեն իշխանությունները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---