ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է ավստրիացի ուսանողներին Ղարաբաղի խնդիրը

ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է ավստրիացի ուսանողներին Ղարաբաղի խնդիրը

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում դասախոսությամբ է հանդես եկաել ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը` Ավստրիայից ժամանած «Կաթոլիկ ուսանողների միության» անդամների համար` վերջիններիս խնդրանքով: Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Փոխնախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձեւաչափում Հայաստան-Ավստրիա երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և կարգավորման գործընթացի զարգացումները, Հայաստանի մոտեցումը տարածաշրջանային խնդիրներին:

Պարոն Մնացականյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին արցախյան հիմնախնդրին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերություններին և Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---