Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են իրադրությունը Հարավային Կովկասում

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են իրադրությունը Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի պետքարտուղար, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում, հաղորդում է գերատեսչության կայքը:

Կողմերը նաև կարծիք են փոխանակել միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում` Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդավիայի հետ երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ:

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---