Նարեկ Հարթունյան. Ուզում են ոչնչացնել մեր բիզնեսը, մեզ

Նարեկ Հարթունյան. Ուզում են ոչնչացնել մեր բիզնեսը, մեզ

PanARMENIAN.Net - Սփյուռքահայ ներդրող Սարո Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ» ՍՊ ընկերության աշխատանքները խոչընդոտող հերթական որոշումն է կայացվել: Ընկերությունը ՌԴ-ից «Ցար» ապրանքանիշով ապրանքներ է ներմուծում և իրացնում ՀՀ-ում: Ընկերության ներկայացուցիչը մաքսային ծառայությունից տեղեկացվել է, սակայն, որ ընկերության մաքսային ձևակերպումների վրա արգելանք է դրված:

«Սա նշանակում է, որ ընկերությանը փաստացի արգելում են` իրականացնելու Սահմանադրությամբ երաշխավորված ձեռնարկատիրական գործունեություն: Այս որոշմամբ սահմանափակվում է Սահմանադրությամբ երաշխավորված տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը»,- նշվում է Հարթունյանների տարածած հաղորդագրության մեջ:

Չնայած այն հանգամանքին, որ Վարչական դատարանում վիճարկվող ստուգման ակտով արձանագրված գումարի չափը 111 մլն ՀՀ դրամ է, այսօր ԴԱՀԿ ծառայությունում հրաժարվեցին որպես հայցի ապահովում արգելանք կիրառել միայն ընկերությանը պատկանող և շուրջ 1,2 միլիարդ դրամի անշարժ գույքի վրա:

Սակայն ԴԱՀԿ ծառայության կողմից կալանք է դրվել ընկերությանը պատկանող շարժական և անշարժ գույքի վրա: ԴԱՀԿ աշխատակիցն իր այդ որոշումը պատճառաբանեց ոչ թե հայցագնի չափով արգելանք կիրառելու պահանջով, այլ ԴԱՀԿ ծառայությունում ձևավորված արատավոր պրակտիկայով:

«Այս ամենն առաջացնում է մեծ խնդիրներ ընկերության համար. ապրանքը` ալյուրը, մակարոնեղենն ու այլ ապրանքները պիտանելիության ժամկետներ ունեն, դրանք կարող են անցնել, բացի դա եղանակը ցուրտ է, և դրանք կարող են փչանալ: 20 տոննա բեռով բարձված բեռնատարը գտնվում է մաքսային պահեստում, և հայտնի չէ, թե երբ հնարավոր կլինի ապրանքը մաքսազերծել, ու որքան տուգանքներ կվճարվի անհարկի ուշացումների պատճառով»,-ասում է ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանը: Նրա խոսքերով, խնդիրներ են առաջացել նաև բեռնափոխադրող ընկերությունների հետ:

Ն. Հարթունյանը վստահ է` այս ամենը հատուկ է արվում. «Երևույթն ինքնին ասում է, որ ուզում են ոչնչացնել մեր բիզնեսը, մեզ: Ուղղակի կանգնում ասում են՝ թողեք երկիրը, գնացեք»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---