Թուրքական աուդիտորական հանձնաժողովը Դինքի սպանության հետաքննության մեջ թերություններ է հայտնաբերել

Թուրքական աուդիտորական հանձնաժողովը Դինքի սպանության հետաքննության մեջ թերություններ է հայտնաբերել

PanARMENIAN.Net - Թուրքական աուդիտորական հանձնաժողովը Հրանտ Դինքի սպանության հետաքննության մեջ թերություններ է հայտնաբերել, գրում է թուրքական Hurriyet-ը: Հանձնաժողովը հետազոտել է թուրքահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության առնչությամբ դատարանի վճիռը:

Հանձնաժողովի եզրակացության համաձայն, Դինքը գործը լավ չի քննվել, մասնավորապես, հանձնաժողովի ներկայացուցիչներին չեն բավարարել պետմարմինների աշխատակիցների հարցաքննումները: Բացի այդ, հանձնաժողովի անդամները նշել են, որ «Թուրքիայի իշխանությունները չկարողացան ապահովել իրենց քաղաքացու անվտանգությունը»:

Հունվարի 17-ին թուրքական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող Էրհան Թունջելին և ցմահ բանտարկության` Յասին Հայալին:

Դատավարությունը տևեց 5 տարի: Հրանտ Դինքը սպանվել է 200թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը:

Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---