Գրքերի գները դարձյալ կբարձրանան

Գրքերի գները դարձյալ կբարձրանան

PanARMENIAN.Net - Գիրքը պրոպագանդման կարիք ունի, բայց գրքի հանդեպ հայ հասարակությունը շատ անտարբեր է

Հայաստանում կրկին սպասվում է գրքերի թանկացում, մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Զանգակ 97» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը: Նրա խոսքով պատճառը վերջերս գրքերի հետ կապված օրենքի փոփոխությունն է, և ավելացված արժեքի հարկի բարձր` 20-30 տոկոս լինելն է: «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ գրքի հարկի նվազմամբ գրախանութներն էլ կշահեն, քանի-որ նրանց գինը շատ ավելի փոքր կլինի, քան այսօր է: Արդյունքում, ըստ Մարտիրոսյանի, գրախանութները կավելանան դեղատների նման: Գերմանիայում գրքի ավելացված արժեքի հարկը կազմում է 7, Ուկրաինայում և Սլովակիայում` 0 տոկոս: Երկու բանախոսներն էլ համամիտ են, որ գիրքը պրոպագանդման կարիք ունի և Մարտիրոսյանը ցավով նշեց, որ գրքի հանդեպ հայ հասարակությունը շատ անտարբեր է: Նրա խոսքով նրանք այսօր փողոցում գրքեր էին նվիրում, և մարդկանցից շատերը շատ բացասական էին տրամադրվում և գիրք չէին վերցնում:

Ուղղում. Ավելի ուշ պարզ դարձավ, որ մամլո ասուլիսին Էմին Մկրտչյանի փոխարեն մասնակցել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը, սակայն, ասուլիսի կազմակերպիչները մոռացել են զգուշացնել լրագրողներին ու փոխել բանախոսների առջևի ցուցանակները: Այդպիսով Էմին Մկրտչյանին վերագրված բոլոր խոսքերը պատկանում են Մկրտիչ Կարապետյանին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---