Վարչապետն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիներում ներդրումներին առնչվող հարցեր

Վարչապետն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիներում ներդրումներին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Ղազախստանի հետ հարաբերություններին և պատրաստ ենք առաջիկայում ևս գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի դրանք զարգանան և ամրապնդվեն»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Նշելով, որ առկա է մեծ ներուժ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, զրուցակիցները կարծիք են հայտնել, որ դրանց մակարդակը չի համապատասխանում հայ-ղազախական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Այդ տեսակետից, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, ինչը կնպաստի գործարար կապերի հաստատմանն ու զարգացմանը:

Տիգրան Սարգսյանը և Այիմդոս Բոզժիգիտովը մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: Հանդիպմանը քննարկվել են նաև մեր երկրում ձևավորվող ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների ներգրավմանն առնչվող հարցեր:

ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանը խնդրել է մեր երկրի աջակցությունը՝ «Էքսպո-2017» միջազգային տնտեսական ցուցահանդեսն Աստանայում անցկացնելու հայտը պաշտպանելու հարցում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---