Արամ Հարությունյանն իր 4-ամյա դստեր հետ այցելել է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին

Արամ Հարությունյանն իր 4-ամյա դստեր հետ այցելել է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին

PanARMENIAN.Net - «Ինձ մի ընկալեք որպես կուսակցության ղեկավար, ես այստեղ պարզապես քաղաքացի եմ»,- Մաշտոցի պուրակում հավաքված ակտիվիստներին ասաց Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, որն այգի էր եկել իր 4-ամյա դստեր հետ. «Չնայած՝ իմ աղջիկը հիմա շատ բաներ չի հասկանա, բայց վաղը ձեզ մեծ հպարտությամբ է հիշելու»:

Հարությունյանը հայտնեց իր ուրախությունը, որ երիտասարդները ապաքաղաքական են, ոչ թե ուսխորհրդական. «Հպարտ եմ, որ ձեր ժամանակակիցն եմ, որ դուք պաշտպանում եք վաղվա օրը: Այսօրվա ջահել իշխանավորները վստահ են, որ «ծաղկաձորներում» իրենց կանաչ տարածքներն ունեն և խլում են ձեր կանաչ տարածքը»:

«Այստեղ ուժեղ ուսանողներն են, որովհետև թույլ ուսանողը կվախենար համալսարանից դուրս մնալուց ու կռվի չէր ելնի, քանի որ դուք կռվելով եք նվաճելու ձեր ազատությունը»,- ասաց Հարությույանը՝ իր անհամաձայնությունը հայտնելով Լևոն Իգիթյանի վերջերս արած այն հայտարարությանը, թե պուրակի համար պայքարում են միայն թույլ ուսանողները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---