Գյումրեցի ծնողազուրկ 4 երեխաները բնակարան են ստացել

Գյումրեցի ծնողազուրկ 4 երեխաները բնակարան են ստացել

PanARMENIAN.Net - Այսօր Գյումրու նոտարական գրասենյակում վավերացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցչի և գյումրեցի չորս երկկողմանի ծնողազուրկ, Հովսեփյանների ընտանիքի երեխաների միջև կնքված Մուշ-2 թաղամասի 1 սենյականոց բնակարանի անհատույց օգտագործման պայմանագիրը:

ՀՀ կառավարության որոշմամբ բնակարանը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և տրվում է անհատույց օգտագործման, որպես սոցիալական բնակարան: Ինչպես նոտարական վավերացման, այնպես էլ պետկադաստրում սոցիալական բնակարանի ձևակերպման ծախսերը հոգացել է ՀՀ կառավարությունը:

ԱՄՆ-ում բնակվող մեր մեծահարուստ հայրենակիցներից մեկն էլ նշանակել է ամենամսյա դրամական օգնություն, որը տրամադրվում է ԱՄՆ Արևմտյան հոգևոր թեմի առաջնորդ Հովնան սրբազանի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջոցով: Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ խոստացել է իր կողմից երեխաների բնակարանն ապահովել գույքով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---