Արցախի խմբակցությունները կոչ են անում Ադրբեջանին հրաժարվել թշնամանքի քաղաքականությունից

Արցախի խմբակցությունները կոչ են անում Ադրբեջանին հրաժարվել թշնամանքի քաղաքականությունից

PanARMENIAN.Net - Մոտենում են սումգայիթյան ոճրագործության ու Խոջալուի դեպքերի տարելիցները։ Դրա հետ զուգահեռ ադրբեջանական քարոզչությունը շարունակում է իրականության խեղաթյուրման իր քաղաքականությունը: Այս մասին հայտնում է Արցախի հեռուստատեսությունը։

Այս առիթով այսօր Ստեփանակերտում ԼՂՀ խորհրդարանական խմբակցությունները լիագումար նիստում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

«Հիմք ընունելով սումգաիթյան և Խոջալուի իրադարձությունների բազմաթիվ ականատեսների վկայությունները, որոնք արձանագրված են ինչպես լրագրողների, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ինչը նաև հաստատվում է որոշ ադրբեջանցի հեղիմակների կողմից, հանուն արդարացի ու ճշմարիտ փաստերի ներկայացման ԼՂՀ Ազգային Ժողովի խմբակցությունները հայտարարում են`

1. 1988 փետրվարի 26-ից 29-ի Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի և 4 տարի անց փետրվարի 26-27-ի ԼՂՀ Ասկերանի շրջանի Խոջալու գյուղի խաղաղ բնակչության նկատմամբ գործադրված բռնությունների միակ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են և նրանց դեմ ներքաղաքական կատաղի պայքար մղող ուժերը։

2. Վերահաստատելով մեր հավատարմությունը խնդրի խաղաղ կարգավորմանը մենք առաջարկում ենք ադրբեջանական կողմին հրաժարվել թշնամանքի և ատելության անհիմն ու անպատասխանատու քաղաքականությունից և ջանքերն ուղղել երկու հարևան պետությունների ժողովուրդների միջև հետագա խաղաղ գոյակցության հիմքերի ստեղծմանը»,- ասվում է Արցախի խմբակցությունների հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---