Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը կներկայացվի շվեդական խորհրդարանի քննարկմանը![]() 25 փետրվարի 2012 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձևը քվեարկության կդրվի Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, հայտնում է Ռիկսդագի գրասենյակը: Թիվ 335 բանաձևը, որը նկարագրում է ներկա իրավիճակը Ղարաբաղի շուրջ և այն քայլերը, որ ձեռնարկում է միջազգային հանրությունը դրա հանգուցալուծման համար, հանձնվել է Շվեդիայի խորհրդարանի կոմիտեի քննարկմանն ու հետագա քվեարկության համար: Քվեարկության նախնական ամսաթիվը հայտնի չէ, սակայն առաջին նիստը կկայանա ընթացիկ տարվա մարտին: Նախագիծը ներկայացրել է Շվեդիայի խորհրդարանի «Կանաչների» կուսակցությունից պատգամավոր Մեհմեդ Կապլանը 2011թ. հոկտեմբերին: Փաստաթուղթը մատնանշում է, որ Շվեդիայի քաղաքական հանրությունն ու կառավարությունը պետք է ուշադրություն դարձնեն բանակցային գործընթացի լճացման վրա ու կոնկրետ քայլեր ձեռնարկեն իրավիճակից դուրս գալու համար, հայտնում է Trend-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |