ՀԲ ղեկավարը վստահ չէ, որ Հունաստանին ֆինանսական օգնության ևս մեկ չափաբաժին է պետք

ՀԲ ղեկավարը վստահ չէ, որ Հունաստանին ֆինանսական օգնության ևս մեկ չափաբաժին է պետք

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկը հայտարարել է, որ վստահ չէ որ Հունաստանին ֆինանսական օգնության ևս մեկ չափաբաժին է պետք: «Դեռ վաղ է եզրակացություններ անել, իրավիճակը մասամբ կախված է նրանից, թե ինչ կձեռնարկի Հունաստանը», ասել է նա:

Ըստ Զելլիկի, եվրագոտու մի շարք երկրներ, որտեղ մոլեգնում է ճգնաժամը, մասնավորապես, Իտալիան, Իսպանիան ու Պորտուգալիան, ֆինանսական օգնության կարիք չունեն: Ըստ Զելլիկի, ճգնաժամի լուծման հիմնական միջոցը տնտեսական աճի արագացումն է, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ռոբերտ Զելլիկը գտնում է, որ ԱՄՆ ներակայացուցիչները պետա է ղեկավար դիրքեր զբաղեցնեն մի շարք միջազգային հաստատություններում: Նա նշել է, որ իրենից հետո ՀԲ-ն պետք է ամերիկացի ղեկավարի:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---