Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով կարող է նոր քրեական գործ հարուցվել![]() 25 փետրվարի 2012 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքական դատարան կարող է նոր հայց ներկայացվել թուրքահայ լրագրող, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով, եթե նոր մանրամասներ ի հայտ գան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը այն բանից հետո, ինչ հրապարակվել է այս հարցով Թուրքիայի Պետական վերստուգիչ խորհրդի զեկույցը: Փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը խիստ քննադատության է ենթարկել Ստամբուլի դատարանի հայտարարությունն այն մասին, որ Դինքի սպանության ետևում կանգնած չէ կազմակերպված հանցագործ համակարգ: «Ես չգիտեմ, արդյոք իմաստ ունի դատարանի համար ճանաչել, որ այդ գործողության ետևում կանգնած է խոշոր կազմակերպություն ապա հերքել այդ միտքը»,-ասել է Բոզդաղը, հայտնում է Hurrieyet-ը: Գործով դատավարությունն ավարտվել է լրագրողի սպանությունից հինգ տարի անց: 2007թ հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվել էր իր հրատարակչության մոտ: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |