Մոսկվայի իշխանությունները թույլ չեն տվել ադրբեջանցիներին ՀՀ դեսպանատան առջև պիկետ անցկացնել![]() 25 փետրվարի 2012 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Մոսկվա քաղաքի կենտրոնական վարչական շրջանի պրեֆեկտուրան չի թույլատրել ադրբեջանցի երիտասարդներին պիկետ անցկացնել Մոսկվայում Հայաստանի դեսպանատան առջև` կապված, այսպես կոչված, «խոջալուի ցեղասպանության» 20-ամյակի հետ: Ինչպես հայտնում է SalamNews-ը, տվյալ ակցիայի իրականացման առաջին մտադրության մասին հայտնի է դարձել դեռևս փետրվարի 14-ին: Մերժման մասին ստորագրված փաստաթուղթը կազմակերպիչներին է փոխանցվել փետրվարի 17-ին, չնայած որ այն թվագրված է եղել փետրվարի 15-ով: Մերժումը պատճառաբանվում է նրանով, որ «միջոցառման անցկացման նպատակը չի համապատասխանում ՌԴ «հավաքների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և պիկետների մասին» դաշնային օրենքին: Մոսկովյան իշխանությունները մերժել են նաև Հայաստանի դեսպանատան առջև պիկետի անցկացման ադրբեջանցիների երկրորդ հայտը: Կազմակերպիչները մտադիր են դիմել դատարան` պրեֆեկտուրայի անօրինական գործողությունների վերաբերյալ, և պահանջել բարոյական և նյութական վնասի փոխհատուցում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |