Արցախի եվրոպական կենտրոն. Բունդեսթագում Խոջալուի վերաբերյալ հանրագիր գոյություն չունի![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցները համառորեն տեղեկատվություն են տարածում այն մասին, որ ԳՖՀ Բունդեսթագի հանրագրային կոմիտեն, իբր, Խոջալուում զանգվածային սպանությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հանրագիր է ընդունել: Սակայն Արցախի եվրոպական կենտրոնի տվյալներով՝ այդ տեղեկատվությունը կեղծ է: «Բունդեսթագի բոլոր հանրագրերը «թափանցիկ» են. դա ԳՖՀ Խորհրդարանի գործունեության սկզբունքն է: Մենք դիտել ենք ?Բունդեսթագի կայքը: Այսօրվա դրությամբ (26.02.2012) Խոջալուի վերաբերյալ հանրագրեր չկան»,- ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: Կենտրոնի ներկայացուցիչները ադրբեջանցիներին խորհուրդ են տվել զգոն լինել և ծանոթանալ Խոջալուի իրադարձությունների մասին այլընտրանքային գրականությանն ու տեղեկատվությանը: «Խոջալուի բնակչությանն օգտագործելով որպես գործիք՝ նրանք չարիք են սերմանում ադրբեջանցիների և հայերի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ: ![]() ![]() Ռազմական գործողություն Խոջալուի մոտակայքում 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու եւ Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին եւ հրետակոծություններին, այդ թվում նաեւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |