Մարտի առաջին օրերին Երևանում ձյուն է սպասվում

Մարտի առաջին օրերին Երևանում ձյուն է սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին արևմտյան շրջաններում, 29-ին, մարտի 1-2-ը շրջանների զգալի մասում, 3-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ի երեկոյան ժամերին, 2-ին ամենուրեք ձյան տեսքով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ քամին կլինի հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ, մարտի 1-2-ը առանձին վայրերում ուժգնացում 18-23մ/վ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 28-29-ին կբարձրանա 6-8, մարտի 1-ի ցերեկը և 2-ի գիշերը կնվազի 2-3, 2-ի ցերեկը և 3-ի գիշերը ևս 6-8 աստիճանով:

Երևանում` փետրվարի 28-ին փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, փետրվարի 29-ին, մարտի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին` ձյուն: 3-ին սպավում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---