Ադրբեջանցի պատգամավոր. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է վերջապես նշի կարգավորման ժամանակային սահմանները

Ադրբեջանցի պատգամավոր. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է վերջապես նշի կարգավորման ժամանակային սահմանները

PanARMENIAN.Net - 20 տարում ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի զգալի արդյունքի չի հասել ղարաբաղյան կարգավորման հարցում: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը: Ըստ նրա, ՄԽ-ն չարդարացրեց ադրբեջանական ժողովրդի սպասելիքները: «Արդեն 20 տարի է անցել է, հետաքրքիր է, էլի որքա՞ն ժամանակ է հարկավոր ՄԽ-ին խնդիրը լուծելու համար»,-հայտարարել է նա: Ահմեդովը նշել է նաև, որ Մինսկի խումբը պետք է վերջապես նշի կարգավորման ժամանակային սահմանները:

Անդրադառնալով Ֆրանսիայի մասնակցությանը՝ Ահմեդովն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ինքնուրույն որոշում կայացնի Ֆրանսիայի վերաբերյալ, հաղորդում է 1news.az-ը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---