Արամ Առաջին. Կիլիկիո կաթողիկոսությունը պատրաստ է ՄԻԵԴ-ում պահանջել թուրքերի բռնագրաված ունեցվածքի վերադարձը

Արամ Առաջին. Կիլիկիո կաթողիկոսությունը պատրաստ է ՄԻԵԴ-ում պահանջել թուրքերի բռնագրաված ունեցվածքի վերադարձը

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, լիբանանյան Անթիլիասում ելույթ ունենալով Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովում, անդրադարձել է Ցեղասպանության ընթացքում թուրքական իշխանությունների բռնագրաված ունեցվածքը վերադարձնելու թեմային: Խոսելով ունեցվածքի վերադարձման մասին` Կաթողիկոսն ընդգծել է, որ եկեղեցին պատրաստ է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և պահանջել ունեցվածքի վերադարձը: «Կաթողիկոսությունը` որպես Ցեղասպանությունից տուժած կողմ, ունեցվածքի վերադարձը պահանջելու բարոյական իրավունք ունի»,- հայտնել է նա:

Ընդ որում, Արամ Առաջինը հավելել է, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կշարունակի Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---