Ադրբեջանը կոչ է անում ԵԱՀԿ-ին հանդես գալ Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարությամբ

Ադրբեջանը կոչ է անում ԵԱՀԿ-ին հանդես գալ Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը կոչ է անում ԵԱՀԿ-ին հանդես գալ Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարությամբ: «Ֆրանսիայի քայլերը, որը Մինսկի խմբի համանախագահ է, խոսում են այն մասին, որ Ֆրանսիան պատրաստ չէ իրականացնել անաչառ միջնորդական առաքելություն: ԵԱՀԿ-ն, որը ստեղծել է ՄԽ-ը, պետք է գնահատի քայլը, որը ձեռնարկվել է Ֆրանսիայի կողմից որպես համանախագահ»,- ասել է «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը:

«ԵԱՀԿ-ն պետք է հանդես գա հայտարարությամբ այն մասին, որ Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ կատարելու է արդար միջնորդի դեր այն բանից հետո, երբ, լինելով ՄԽ համանախագահ, բացահայտորեն իր վրա է վերցրել Հայաստանի պաշտպանի դերը»,- ասել է նա:

«ԵԱՀԿ-ն պետք է որոշում ընդունի Ֆրանսիայի վերաբերյալ և վերջապես որոշի այդ խնդրի լուծման ժամանակային սահմանները»,- ասել է Ահմեդովը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---