ԵՄ ԱԳ խորհուրդը կոչ է անում ԵՄ Գերագույն ներկայացուցչին Արցախի համար հետկոնֆլիկտային սցենարներ մշակել

ԵՄ ԱԳ խորհուրդը կոչ է անում ԵՄ Գերագույն ներկայացուցչին Արցախի համար հետկոնֆլիկտային սցենարներ մշակել

PanARMENIAN.Net - Երկուշաբթի Բրյուսելում կայացել է ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստ` նվիրված Հարավային Կովկասին: Նիստի արդյունքում հանձնաժողովն ընդունել է մի շարք որոշումներ Հարավային Կովկասի իրավիճակի վերաբերյալ, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության:

ԵՄ իր անհանգստությունն է արտահայտում ղարաբաղյան հակամարտության գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների դանդաղ ընթացքի վերաբերյալ:

«Այս առնչությամբ ԵՄ նակինի նման աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ճանաչում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը, որոնք ուղղված են եռակողմ բանակցություններում առաջընթաց ապահովելուն»,-ասվում է հաղորդագրությունում:

ԵՄ դարձյալ կողմ է արտահայտվում Մադրիդյան սկզբունքներին և կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին ակտիվացնել իրենց ջանքերը` համաձայնության հասնելու համար` սկզբունքները որպես խաղաղ համաձայնագրի հիմք ընդունելով:

ԵՄ հիշեցրել է նաև 2011թ մայիսի 26 Դովիլլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաժողովի ընթացքում արված համատեղ հայտարարության մասին, որն ընդունվել էր երկու երկրների նախագահների կողմից Սոչիում: ԵՄ կոչ է անում իրականացնել դրանք:

«Այս առնչությամբ ԵՄ անհանգստություն է արտահայտում շփման գծում լարվածության մեծացման առնչությամբ և ընդգծում է անհապաղ միջոցներ ընդունել կրակը դադարեցնելու առնչությամբ և վստահության ամրպնդման»:

ԵՄ պատրաստ է Մինսկի խմբի հետ համատեղ ակտիվորեն նպաստել խաղության համձայնագրի կնքմանը: Դրա համար անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղում ԵՄ ներկայացուցիչների պարտադիր ներկայությունն ապահովել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---