Կբացվեն Հայոց ցեղասպանության մասին Վատիկանի գաղտնի արխիվները

Կբացվեն Հայոց ցեղասպանության մասին Վատիկանի գաղտնի արխիվները

PanARMENIAN.Net - Վատիկանը սկսում է բացել 400-ամյա վաղեմության գաղտնի արխիվները՝ սկսած 1621թ.: Ամենահին փաստաթուղթը թվագրված է 8-րդ դարով:

Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, արխիվային փաստաթղթերի մեջ կան նաև այնպիսինները, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, որն իրականացվել է Օսմանյան կայսրության օրոք:

Կապիտոլիական թանգարանում բացված ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2012թ սեպտեմբերը:

Ավելի վաղ Վատիկանի գաղտնի արխիվի պրեֆեկտ, եպիսկոպոս Սերժիո Պագանոն հայտարարել է, որ հայերի մասին փաստաթղթերը կհրապարակվեն: Դրանցում տեղեկություններ կան «թուրքական զորքերի կողմից հայերի տանջանքների մասին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---