Ֆրանսիայի նախագահի թեկնածուն խոստացել է վերսկսել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթացը![]() 29 փետրվարի 2012 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Սոցիալիստական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահության թեկնածու Ֆրանսուա Օլանդը խոստացել է վերսկսել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթացը, եթե ինքն ընտրվի նախագահ: Այս մասին հայտնում է «TF1» հեռուստաալիքը: Ըստ նրա, առաջարկված օրենքի ընդունման ժամանակահատվածն անհաջող էր և դա չպետք է արվեր նախագահության վերջին շրջանում: «Ամեն դեպքում, պետք է վերսկսել այդ գործընթացը, և ես ինձ վրա եմ վերցնում գործը մինչև վերջ հասցնելու պարտավորությունը»,-ասել է ֆրանսիացի պատգամավորը: Իր հերթին UMP անդամ, Ֆրանսիա-Իսրայել բարեկամական խմբի նախագահ Կլոդ Գոասգենը իր ափսոսանքն է հայտնել Խորհրդի որոշման վերաբերյալ, ընդգծելով, որ մտավախություն ունի, որ հարձակման կենթարկվի նաև Հոլոքոսթի մասին Գեյսոյի օրենքը և ժխտման տեսանկյունից կխոսվի այն ամենը, ինչ ցանկանում են: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Թուրքիան շատ ցավագին է ընդունել այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |