Ալեքսանդր Ցինկեր. Հայաստանի խորհրդարանում հաղթել է առողջ դատողությունը

Ալեքսանդր Ցինկեր. Հայաստանի խորհրդարանում հաղթել է առողջ դատողությունը

PanARMENIAN.Net - «Փետրվարի 23-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մայիսի 6-ին երկրում հերթական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: 6 օր անց խորհրդարանը քննարկում է Ընտրական օրենսգրքում ուղղումներ մտցնելու մասին առաջարկները, որոնցով նախատեսվում է փոխել ընտրական համակարգը գալիք խորհրդարանական ընտրություններում: Այդ երկու իրադարձություններից յուրաքանչյուրը, ինքնին, արտակարգ ոչինչ չի ներկայացնում, բայց միասին դրանք առաջացնում են չհասկացման որոշակի աստիճան»,- PanARMENIAN.Net ին հայտարարել է ICES նախագահ, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը (Իսրայել):

Նրա խոսքով, «Հայաստանի նախագահի հրամանով մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Հայաստանի թերթերը և կայքերն արդեն քննարկում են պատգամավորների թեկնածուների տարբեր կուսակցական ցուցակների ձևավորումը: Այսօր ընտրական համակարգի փոփոխություններ քննարկելը, երբ սկսվել է նախընըտրական շրջանը, ոչ միայն ապարդյուն է, այլ նաև անթույլատրելի: Ուստի ես համարում եմ, որ Հայաստանի խորհրդարանը ճիշտ է վարվել՝ հրաժարվելով «արդեն սկսված խաղի կանոնների փոփոխությունից»: Իսկ ապագայում ես կառաջարկեի հայ օրենսդիրներին քննարկել համամասնական ընտրական համակարգի ընդունման գաղափարը բաց ցուցակներով: Ինչ վերաբերվում է Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրություններին, ապա, իմ կարծիքով, գլխավոր խնդիրն օգտագործվող ընտրական համակարգի բնույթի մեջ չէ: Կարևոր է, որպեսզի ընտրությունների նախապատրաստության և անցկացման ողջ գործընթացը բնակչության համար թափանցիկ լինի և հասկանալի»,- ասել է Ցինկերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---