ԵՄ-ն ծրագրում է 130 մլն եվրոյով ավելացնել «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ֆինանսավորումը![]() 29 փետրվարի 2012 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Ճգնաժամը ԵՄ-ում չի անդրադառնա գործընկեր երկրների հետ ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման վրա: Այդ մասին հայտնել է ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Եվրահանձնակատարը հայտնել է, որ Եվրամիությունը ոչ միայն չի կրճատի, այլև ծրագրում է 130 մլն եվրոյով ավելացնել «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ֆինանսավորումը 2012-2013 թվականներին: «Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերության» գլխավոր նպատակը 6 հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցումն է ԵՄ հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |