Թուրքիան նոր ռազմավարություն է մշակում կապված Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ

Թուրքիան նոր ռազմավարություն է մշակում կապված Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Թուրքիան նոր ռազմավարություն է մշակում: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, այդ հարցի շուրջ երկար ժամանակ իրենց կողմից աշխատանքներ են տարվում, վերջին շրջանում արտահայտությունների և հակազդեցությունների մակարդակով փոփոխություն է տեղի ունեցել:

Դավութօղլուն այսպես է արտահայտվել. «Որպեսզի կարողանանք միասին պատմությունը կիսել, անհրաժեշտ է բաց պահել հաղորդակցման ուղիները»՝ հավելելով, որ Թուրքիան «ցանականում է ցավ կիսել նրա հետ, ով ցանկանում է կիսել այդ ցավը»:

Ի պատասխան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում այսպես կոչված Խոջալուի սպանդի հիշատակման միջոցառման ժամանակ հայերին նվաստացնող պաստառների վերաբերյալ հարցին՝ Դավութօղլուն ասել է, որ «նման պաստառները, ում կողմից և ինչ կերպ էլ որ բացված լինեն, անընդունելի են, մենք մեր ցավը չենք զոհաբերի նման ատելության և վիրավորանքի մշակույթին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---