«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին այս տարի կմասնակցեն 36 000 երեխաներ 900 դպրոցներից

«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին այս տարի կմասնակցեն 36 000 երեխաներ 900 դպրոցներից

PanARMENIAN.Net - Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով անցկացվում է աշխարհում ամենասիրված դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ «Կենգուրուն»: Այս տարվա մրցույթի հայտերի ընդունման ժամկետն ավարտված է, և կազմակերպիչներն արձանագրում են, որ «Կենգուրու 2012»-ին մասնակցելու են ավելի քան 36 000 երեխաներ Հայաստանի և Արցախի մոտ 900 դպրոցներից: Այս թվերը գալիս են վերստին ապացուցելու, որ երեխաների հետաքրքրությունը մաթեմատիկայի այս մրցույթի հանդեպ չի պակասում:

«Եվս մեկ ուրախալի լուր. վաճառքում են «Կենգուրուի» խնդրագրքերը, որտեղ ամփոփված են 2008-2009 թթ. և 2010 թ. ավելի քան 400 խնդիրներն՝ իրենց լուծումներով: Դրանք կարող են ծառայել որպես օժանդակ նյութ՝ արտադասարանային պարապմունքներ անցկացնելու, մաթեմատիկայի օլիմպիադաներին, «Կենգուրու» մրցույթին նախապատրաստվելու համար: «Կենգուրուի» խնդրագրքերը կարելի է ձեռք բերել Երևանի գրախանութներից»,- նշված է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---