Ադրբեջանը ղարաբաղյան կարգավորման հարցում հույսը դրե՞լ է ԵՄ վրա

Ադրբեջանը ղարաբաղյան կարգավորման հարցում հույսը դրե՞լ է ԵՄ վրա

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արդյունավետ կարող են լինել Եվրամիության ջանքերը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է, որ «Եվրամիությունն ակտիվ մասնակցություն ունենա ղարաբաղյան կարգավորմանը»:

ԵՄ Խորհուրդը բանաձև է ընդունել Հարավային Կովկասի վերաբերյալ: Այնտեղ նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Մինսկի խմբի գործունեությանը, նաև հետհակամարտային փուլում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---