Էդվարդ Նալբանդյանը Շտեֆան Ֆյուլեին գոհունակություն է հայտնել Ղարաբաղի հարցով ԵՄ մոտեցման առումով![]() 5 մարտի 2012 - 20:08 AMT PanARMENIAN.Net - Պրահայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Զրուցակիցները քննարկեցին մարտի 6-ին Բրյուսելում Եվրոպական կառույցներում մեկնարկող ՀՀ նախագահի այցի օրակարգային հարցերը: Նրանք մանրամասն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն մերձեցման գործընթացին` գոհունակություն հայտնելով արձանագրված առաջընթացի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանն ու հանձնակատար Ֆյուլեն մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների շուրջ: Հանդիպման օրակարգում էին նաեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը, արձագանքելով ԵՄ խորհրդի կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ ընդունված փաստաթղթին, նշեց, որ այն արձանագրում է Հայաստանի եւ ԵՄ դիրքորոշումների ընդհանրությունն ԵՄ հետ խորացված գործընկերության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: Խոսելով նույն փաստաթղթի` Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածի մասին, Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Ողջունում ենք Եվրոպական Միության մոտեցումն` ի աջակցություն Մինսկի խմբի համանախագահների հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին»: Նախարարական հանդիպման շրջանակներում Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մտքեր փոխանակեցին Հայաստան- ԵՄ եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ նաեւ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հետ: Բանակցությունների օրակարգում էին երկկողմ հարաբերությունների եւ Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր: Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնիի հետ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց Հունգարիա ՀՀ Նախագահի պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |