Թուրքիան որոշել է ուժի մեջ թողնել Ֆրանսիայի դեմ սահմանված պատժամիջոցները Ցեղասպանության մասին օրինագծի պատճառով

Թուրքիան որոշել է ուժի մեջ թողնել Ֆրանսիայի դեմ սահմանված պատժամիջոցները Ցեղասպանության մասին օրինագծի պատճառով

PanARMENIAN.Net - Թուրքիան որոշել է ուժի մեջ թողնել Ֆրանսիայի դեմ սահմանված պատժամիջոցները որոնք ընդունվեցին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը, հայտնում է Today's Zaman-ը: Ըստ նրա, այս օրենքը քննարկվել է կառավարության նիստում, Առինչը ողջունել է նախորդ շաբաթ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ընդունած որոշումը, որտեղ ասվում է, որ օրենքը ոչ սահմանադրական է և խախտում է խոսքի ազատությունը: Ըստ փոխվարչապետի, նիստում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի դեմ սահմանված պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան:

Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---