6 մարտի 2012 - 12:36 AMT
Հարութ Սասունյան. Էգեմեն Բաղիշը վախենում է ձերբակալվել շվեյցարական իշխանությունների կողմից

Ամերիկացի հրապարակախոս, The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը հոդված է հրապարակել Եվրոպայի հարցերով թուրք նախարար Էգեմեն Բաղիշի վերջերս արած Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների մասին:

«Սովորաբար, բոլոր թուրք նախարարներն են ժխտում Հայոց ցեղասպանությունը, սակայն, կոնկրետ մի պաշտոնյաի մոտ դա զավեշտի է հասնում: Ճակատագրի հեգնանքով, ԵՄ գծով թուրք նախարար Էգեմեն Բաղիշը փչացրեց ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի հեռանկարները: Այն օրվանից ի վեր, երբ 2 տարի առաջ Բաղիշը նախարար նշանակվեց, նա մշտապես հիմար հայտարարություններ է անում, սակայն նրա վերջին հայտարարությունը Ցյուրիխում ողջ աշխարհին հայտնի դարձավ: Թուրք նախարարը մեծամտորեն հայտարարեց, թե Շվեյցարիայի իշխանությունները կարող են ձերբակալել իրեն, քանի որ «1915թ. իրադարձությունները ցեղասպանություն չեն»,-գրում է Սասունյանը:

Շվեյցարիայում օրենք է գործում, որի համաձայն քրեական պատիժ է սահմանված Հայոց ցեղասպանության ժխտման համար: Շվեյցարիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Բաղիշի դեմ, նշելով նրա դիվանագիտական կարգավիճակը: Հետագայում Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ մեղադրանք ներկայացնելու նպատակով: «Անշուշտ, մեծ խիզախություն չի պահանջվի, քողարկվելով դիվանագիտական անձեռնմխելիությամբ ու իրականությունից հեռու հայտարարություններ անելով, մարտահրավեր նետելոը համար մյուս երկրներին: Եթե Բաղիշը իսկական տղամարդ լիներ, նա կվերադառնար Շվեյցարիա առանց դիվանագիտական իմունիտետի ու հրապարակավ կժխտեր Ցեղասպանությունը: Սակայան, կարծես կռվարար նախարարը վախեցավ, քանի որ իր պարծենկոտ հայտարարությունից հետո ասաց, որ նա Շվեյցարիա մեկնելու կարիք չունի, քանի որ վախենում է, որ այնտեղ նրան կձերբակալեն, եթե շվեյցարացի դատախազը չեղյալ հայտարարի նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը ու ստիպի իր արարքի համար պատասխան տալ շվեյցարական դատարանի առջև:

Որքա՞ն է վարչապետ Էրդողանը հանդուրժելու Բաղիշի խեղկատակային արարքները, որոնց պատճառով Թուրքիան վտարանդի է դառնում համաշխարհային հանրության աչքում: Բաղիշը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, գուցե արժե 72 մլն թուրքերին ևս նման իմունիտետով օժտել, պաշտպանելու համար նրանց քրեական հետապնդումից, երբ նրանք մերժում են Հայոց ցեղասպանությունը»,-գրել է հրապարակախոսը: