Հայաստանի և Եվրամիության դիրքորոշումները ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ համահունչ են![]() 7 մարտի 2012 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Մարտի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ եզրակացություններն առավել քան ողջունելի են, դրանք ևս մեկ անգամ վերահաստատում են այն փաստը, որ Հայաստանի և միջազգային հանրության, ներառյալ ԵՄ դիրքորոշումները համահունչ են: Մենք բազմիցս շեշտել ենք, որ ԼՂ ժողովուրդը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողը: Հայաստանը մշտապես շեշտել է ԼՂ իշխանությունների հետ ուղիղ շփումների անհրաժեշտությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահը հաղորդել է նաև, որ կողմերն անդրադարձել են մարդու իրավունքների բնագավառում համագործակցությանը, որը վերջին տարիներին բավական ակտիվացել է: «Արդեն երեք անգամ կայացել են Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության հանդիպումները, որոնք, համատեղ գնահատականի համաձայն, անցել են բաց և կառուցողական մթնոլորտում: Նման մեխանիզմը երկուստեք հնարավորություն է ընձեռնում արծարծել փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցերի շրջանակ, ինչպես նաև քննարկել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կոնկրետ համագործակցության հեռանկարներ: Անդրադարձ կատարեցինք Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: Նշեցի, որ Հայաստանի իշխանությունները, իրոք, վճռական են 2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կազմակերպել և անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք հաստատակամ ենք նոր թափ հաղորդելու մեր երկրում ընթացող համապարփակ բարեփոխումներին: Այս համատեքստում ազատ և արդար ընտրությունների անցկացումն առանցքային նշանակություն ունի: Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, և մենք անհամբերությամբ սպասում ենք Ձեզ Երևանում: Շնորհակալ ենք, որ Դուք Ձեր խոստումը կատարում եք»,- ասել է Հայաստանի նախագահը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |