Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է անում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրել 5 ջավախքցիների![]() 12 մարտի 2012 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ջավախահայությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի Ազգային ժողովում պատգամավորների թեկնածուների պաշտոնական առաջադրման մեկնարկի հետ կապված: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի միպալատանի խորհրդարանում, որտեղ կա ընդամենը 131 պատգամավորական աթոռ, թեկնածուներն առաջադրվելու են համամասնական և մաժորիտար համակարգերով, 90 պատգամավորներ ընտրվելու են կուսակցական ցուցակներով, 41-ը՝ մաժորիտար համակարգով: Հաշվի առնելով այդ հանգամանքը մենք կոչ ենք անում Հայաստանի ԱԺ-ում պատգամավորների թեկնածու առաջադրել առնվազն 5 ջավախքցիների: Մենք կարծում ենք, որ այդ թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում պետք է հայտարարեն ջավախքցիներին հուզող հարցերի մասին: Մասնավորապես, դրանք են. Սամցխե-Ջավախք-Ցալկայում բնակվող հայազգի բնակիչների համար երկրորդ քաղաքացիության հեշտացված ստանալը, Սամցխե-Ջավախք-Ցալկայում կայունության, ազգամիջյան խաղաղության և համաձայնության ձեռքբերումը և պահպանումը, ազգային մշակույթի և հայոց լեզվի զարգացմանն աջակցելը և այլն»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |