Քննարկվել են 2013-2015 թթ. ՄԺԾԾ-ի նախագծի մակրոտնտեսական ցուցանիշները![]() 13 մարտի 2012 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրիմշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։ Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետության 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները: Նշվել է, որ ՀՀ վարչապետի` 2011 թ. դեկտեմբերի 21-ի 1240-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան` նախարարությունները և գերատեսչությունները ներկայացրել են ոլորտային 2013-2015 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծերը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Ամփոփելով քննարկումը` կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու մարմինների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի շրջանակում երկու օրվա ընթացքում քննարկել ՄԺԾԾ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսման մեթոդաբանությունը և արդյունքները ներկայացնել վարչապետին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |