Երևանում մարտի 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն

Երևանում մարտի 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մարտի 16-ին, 17-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, Վայոց Ձորում և Սյունիքում` ինտենսիվ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մարտի 18-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին սպասվում է հյուսիս-արևմտյան` 5-ից 10 մ/վրկ, 16-ից 17-ին առանձին վայրերում` ուժգնացում 20-25 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում մառախուղ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ից 17-ին, 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 12-ից 16, մարտի 19-ից 20-ին կբարձրանա 5-ից 7 աստիճանով:

Երևանում մարտի 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 17-ի ցերեկը, 18-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ից 17-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---