Ջեյմս Ապպատուրայ. ՆԱՏՕ-ն մտադրություն չունի մասնակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Ջեյմս Ապպատուրայ. ՆԱՏՕ-ն մտադրություն չունի մասնակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտադրություն և ծրագրեր չունի մասնակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և անգամ չի մասնակցում խաղաղ կարգավորման գործընթացին, որը իրականացվում է Մինսկի խմբի հովանավորության ներքո, հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում դաշինքի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը, հայտնում է NATO Community.org կայքը:

«Արդեն անհանգստություն կա Մինսկի գործընթացի ընթացքով: Մենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից լսել ենք, որ նրանք կողմ են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն իրականությունն այնպիսին է, որ Մինսկի գործընթացն ուղեկցվում է դժվարություններով, հատկապես վերջին ժամանակներս»,-կարծում է Ապպատուրայը:

«Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանը, հավանական է, չի ստանում այնքան ուշադրություն, որքան որ արժանի է միջազգային զանգվածային տեղեկատվության միջոցների կողմից»,-կարծում է Ապպատուրայը: Ըստ նրա, Հարավային Կովկասը որոշիչ ռազմավարական նշանակություն ունի իր տեղակայության, իր էներգետիկ պոտենցիալի պատճառով:

«Շատերի համար և բազմաթիվ պատճառներով, կարևոր է, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, շատ կարճ ժամկետներում և միջազգային իրավունքի պահպանման պայմաններում»,-հավելել է Ապպատուրայը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---