Ա. Սեչինը կոչ է արել Հունգարիայի արվեստագետներին մասնակցել Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսին

Ա. Սեչինը կոչ է արել Հունգարիայի արվեստագետներին մասնակցել Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Քանդակագործ Անդրաշ Սեչինը, Հունգարիայի արվեստագետների անունից, դիմեց հունգար ստեղծագործ հասարակությանը՝ առաջարկելով մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Կոչը վերաբերվում է արվեստների բոլոր ճյուղերի ներկայացուցիչներին, լինի այն՝ գեղանկարիչ, քանդակագործ, գրող, բանաստեղծ, երաժշտահան, կատարող, բոլորին, ովքեր անտարբեր չեն հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ եւ որոնց բարոյականությունը վիրավորում է այնպիսի ցեղասպանության փաստ, որն արդեն համարյա ամբողջ մի դար ժխտվում է՝ ստոր տնտեսական եւ քաղաքական պատճառներով: Հայ ժողովրդի Եղեռնը` 20-րդ դարի ամենաամոթալի թաքնված ողբերգությունն է: Մի ցեղասպանություն, որի միջոցով հնարավորինս է դառնում անտեսել բոլոր բարոյական արգելքները, անհետացնել մարդկայնությունը եւ որտեղ երկոտանի արարածը կորցնում է մարդուն բնորոշ վերջին՝ հատկությունը հնարավորին դարձնելով իրականացնել այն, ինչ որ կատարվեց հայ ժողովրդի դեմ: Այսպիսի հրեշավոր հանցագործությունը ոչ մի կերպ չի կարող բացատրվել, քանի որ հակասում է բոլոր բնության, մարդկային եւ Աստվածային օրենքներին:

Երկու ազգի, ժողովրդի միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունները չի կարող լուծվել գերակշռող մեծամասնությամբ եւ ուժ ունեցող ազգի կողմից, մյուս ժողվրդի` որդիների սպանությամբ, կանանց բռնաբարումով, մտավորականության եւ հոգեւորական ղեկավարության հոշոտումով, սովամահի ենթարկմամբ, ստորացմամբ, ստրկությամբ,զանգվածային վտարումով դեպի անապատ, ապա` ոչնչացում: Նույնիսկ պատերազմի զարհուրանքների ազդեցության տակ, մարդկային հոգեկան խանգարումների հետեւանքով կատարված հանցանքները, ինչ որ իմաստով ավելի բացատրելի են քան մի ամբողջ ազգի նախագծված բնաջնջումը:

Այս կոչի նպատակն է, 2012 -ի ապրիլ ամսին կազմակերպել ցուցահանդես` նվիրված Մեծ Եղեռնի հիշատակին, որտեղ հունգար արվեստագետները կներկայացնենիրենց գործերը՝ հայոց ցեղասպանության թեմաներով ` ի հիշատակ եւ ի բողոք մոտ հարյուր տարի առաջ կայացած ողբերգությանը:

Ցուցահանդեսի նպատակն է բոլոր ազնիվ մարդկանց ուշադրության հրավիրելը՝ միազգի ողբերգական եւ ցեղասպանության փաստի ամոթալի ժխտումը:

Այս առթիվ հարցեր են բարձրացվում, թե ինչպե՞ս կարող էր կատարվել այս սոսկալի ահաբեկությունը, ինչպե՞ս հասնել հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը, ներողությանխնդրանքին եւ այդ հետեւանքով ժողովուրդների միջեւ հաշտության կնքմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---