Արամ Առաջինը ցավակցություն է հայտնել ղպտական եկեղեցու Սուրբ Սինոդին Շնուտա Գ Պատրիարքի մահվան առիթով![]() 19 մարտի 2012 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ցավակցություն է հայտնել ղպտական եկեղեցու Սուրբ Սինոդին Ալեքսանդրիայի Շնուտա Երրորդ Պատրիարքի մահվան կապակցությամբ: Հիշատակելով Շնուտա Երրորդի հսկայական արժանիքները` որպես պատրիարք, ղպտական քրիստոնյաների հոգևոր առաջնորդ և պարզապես մարդ` Արամ Առաջինը նշել է նաև Պատրիարքի լուսավորչական և կրթական գործունեությունը: Իր պատրիարքության օրոք Շնուտա Երրորդն ակտիվորեն մասնակցել է Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիների միջև երկխոսության կարգավորմանը: «Նրա սիրելի արտահայտությունն էր «Եկեղեցիների բաժանումը սկսվեց Մերձավոր Արևելքից, և եկեղեցիների միավորումն էլ պետք է սկսվի Մերձավոր Արևելքից»,- հիշեցրել է Արամ Առաջինը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |