BDO միջազգային աուդիտորական բրենդը «մեծ ախորժակ» ունի Հայաստանում![]() 20 մարտի 2012 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Առաջատար աուդիտորական Բի-Դի-Օ ընկերությունը, որը մտնում է աշխարհի առաջատար հնգյակի մեջ, դեռևս գումար ունի հայկական շուկայում «Ամերիա Աուդիտից» բացի այլ ընկերություն ձեռք բերելու համար: Այս մասին մարտի 20-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է BDO-ի միջազգային կապերի գծով գործընկեր Ալեքսանդր Վերենկովը: Հայկական «Ամերիա աուդիտ» ընկերությանը հաջողվել է ներգրավել աուտիդորական ընկերության, որը մտնում է համաշխարհային առաջատարների հնգյակ`Բի-Դի-Օ (Binder Dijker Otte & Co - BDO); Վերջինս, ձեռք բերելով հայկական ընկերության 100 տոկոս ակցիաները, հանդես է գալու որպես «Բի-Դի-Օ Արմենիա» նոր բրենդ:: Ըստ նրա, ընկերությունը առաջնորդվում է բաց գործընկերության սկզբունքով: «Դրա համար մենք կողջունենք բոլոր ընկերություններին, որոնք ցանկություն կհայտնեն կապ հաստատել և համագործակցել մեզ հետ: Դրա համար խելամիտ ձև մենք միշտ էլ կգտնենք»,-ընդգծել է նա: Անդրադառնալով «Բի-Դի-Օ Արմենիայի» ռազմավարությանը, նրա տնօրեն Արթուր Անդրեասյանը հավելել է, որ միջազգային աուդիտորական բրենդը չի դադարեցնելու այլ աուդիտորական ընկերության ձեռքբերման որոնումները հայկական շուկայում: «Բնականաբար դա կախված կլինի ընկերության աշխատանքների ծավալից, տեղական շուկայում հետագա զարգացումներից»,-հավելել է նա: Նա նաև հաղորդել է, որ Բի-Դի-Օ-ն ներկայացված է աշխարհի 135 երկրների 1100 գրասենյակներում և ունի մոտավորապես 45 հազար աշխատակից: 2011-ի արդյունքներով, միջազգային աուդիտորական կազմակերպությունն ապահովել է 5,6 մլրդ դոլարի եկամուտ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |