Պոլսո Հայոց պատրիարքարանը դատի է տվել Թուրքիայի իշխանություններին

Պոլսո Հայոց պատրիարքարանը դատի է տվել Թուրքիայի իշխանություններին

PanARMENIAN.Net - «California Curier» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը գրում է Թուրքիայի կառավարության դեմ դատ բացելու Պոլսո Հայոց պատրիարքարանի խիզախ քայլի մասին: ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը Թուրքիայի իշխանությունների դեմ հայց է ներկայացրել պատմական նշանակության ունեցվածքը եկեղեցուն վերադարձնելու պահանջով: Սասունյանի կարծիքով` քիչ հավանական է, որ հայցը կբավարարվի, «այնուամենայնիվ, սա անհրաժեշտ առաջին քայլ է, որը հնարավորություն կտա բողոքարկել Թուրքիայի դատարանի ակնկալվող բացասական վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ հայցվորն ունի արդար դատավարության շատ ավելի մեծ հնարավորություն»:

Մարտի 14-ին Պատրիարքարանի կողմից ներկայացված դատի պահանջն է վերադարձնել Կարինում (Էրզրումում) գտնվող Սանասարյան վարժարանին պատկանող հայկական կալվածքները, որոնք թուրքական իշխանությունները առգրավել են 1915 թվականի ցեղասպանությունից հետո:

Սանասարյան վարժարանը հիմնադրվել է 1881 թվականին վրացահայ մեծահարուստ գործարար Մկրտիչ Սանասարյանի խոշոր նվիրատվության շնորհիվ, ով հաստատվել էր Սանկտ Պետերբուրգում: 1800-ականների վերջերին առատաձեռն բարերարը վարժարանին նվիրաբերեց հավելյալ կալվածքներ: Իր կարճատև գոյության ընթացքում վարժարանը տվեց հարյուրավոր շրջանավարտներ՝ այդ թվում այնպիսիներ, ովքեր մեծ պաշտոններ զբաղեցրեցին:

Ինչպես հայտնել է պատրիարքարանի շահերը ներկայացնող փաստաբան Ալի Էլբեյօղլուն, «Մենք չենք պատրաստվում բավարարվել պատմական շենքերի վերադարձմամբ: Մենք պատրաստվում ենք պահանջել փոխհատուցում կառավարության Հիմնադրամների գլխավոր տնօրինությունից 1936 թվականից ի վեր Պատրիարքարանի կրած վնասների համար»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---