Ալեքսանդր Լուկաշենկո. ԵվրԱզԷՍ-ի տրանսֆորմացիայի մասին պայմանագիրը չ կնքվեց Ղազախստանի դիրքորոշման պատճառով![]() 21 մարտի 2012 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական համագործակցության ( ԵվրԱզԷՍ) մասին համաձայնությունը չստորագրվեց Մոսկվայի գագաթաժողովում, քանի որ Ղազախստանը դեմ է եղավ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Russia Today-ին տված հարցազրույցում: «Մենք իսկապես չենք ընդունել համաձայնագրի այս նախագիծը, չենք ստորագրել այն, քանի որ Ղազախստանը կտրականապես դեմ է հանդես եկել տնտեսական միությանը»,-ասել է նա: Ըստ նրա, Ղազախստանը դեմ էր ռուսների և բելառուսների առաջարկություններին, «իսկ մենք միաձայն կողմ էինք համաձայնագիրը ստորագրելուն»: «Մենք ասել էինք, որ պետք է ստորագրել պայմանագիրը: Նրանք հայտարարեցին, որ պետք չէ արագացնել այդ գործընթացը»,-մեկնաբանել է Լուկաշենկոն: Նա հիշեցրել է, որ իսկապես ավելի վաղ պայմանավորվածություն կար այն մասին, որ 2015թ. Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը լինելու են Եվրասիական տնտեսական միությունում: «Այստեղ ռուսներն առաջարկեցին արագացնել գործընթացը: Իսկ բելառուսական կողմը դեմ չէր դրան և ուշադրություն էր դարձնում երկու կողմերի դիրքորոշումներին»,-ասել է նախագահը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |