Արտակ Գաբրիելյան. Ջավախքի խնդիրը ողջ հայության խնդիրն է

PanARMENIAN.Net - Հունաստանի «Ազատ օր» հայկական թերթին տված հարցազրույցում Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը արծարծել է մի շարք հարցեր, որոնք կապված են Ջավախքի խնդիրների հետ: Գաբրիելյանը հասցրել է լինել մի շարք երկրներում և հանդիպումներ անցկացնել ԵՄ պաշտոնյաների հետ, ովքեր պատասխանատու են Հարավային Կովկասի հետ կապերի համար: Նա այդ հանդիպումների արդյունքները բավական բարձր է գնահատել, ասելով, որ հնարավորություն է ունեցել մանրամասն ներկայացնել խնդիրը և պատմել Ջավախքի կարիքների և դրության մասին: Համակարգողը հիմնական խնդիրներից մեկն անվանել է Վրաստանից տարածաշրջանի օտարվածության հարցը: Այդպես եղել է ԽՍՀՄ օրոք, այդպես է նաև հիմա: Լեզվի խնդրի պատճառով հայերն իրենց հետագա ճակատագիրը տեսնում են ոչ թե Վրաստանում, այլ Հայաստանում, ուստի հիմա Հայաստանում նրանց թիվը հասնում է 600 հազարի: Գաբրիելյանն ասել է, որ Վրաստանը ներդրումներ չի կատարում գյուղատնտեսության և անասնաբուծության մեջ, որը տարածված է Ջավախքում, միաժամանակ գնելով արտադրանքը չնչին գներով: Դրա փոխարեն իշխանությունները ներկրում են ցածրորակ արտադրանք Թուրքիայից: Վրաստանն անցկացնում է հայերի ձուլման քաղաքականություն, և եթե այդպես շարունակվի, նա հաջողության կհասնի:

Նախկինի նման այս փուլում հիմնական նպատակը նա անվանել է ինքնակառավարում ստանալը: Դրա օգնությամբ կարելի է լուծել մի շարք մշակութային, լեզվական տնտեսական խնդիրներ: Հայաստանը Վրաստանի հետ հարաբերություններում պետք է հաշվի առնի և առաջադրի Ջավախքի խնդիրը, քանզի այդ տարածաշրջանի խնդրները վերաբերվում են ողջ հայությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---